Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 22:30 26-01-2026

Միքայել Սրբազանին հարգել է պետք. եկեղեցու դեմ դուրս եկած մանրապճեղները պատասխան են տալու. հարցում

2026 թվականի հունվարի 25-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ԲԿ-ի հոգևոր սպասավորի մատուցած Սուրբ Պատարագի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին չեն թույլատրել Սուրբ Հաղորդություն ստանալ։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Բարոյակա՞ն է արդյոք, որ Միքայել Սրբազանին արգելել են հաղորդություն ստանալ»։

Քաղաքացիների արձագանքները բազմազան էին՝ արտահայտելով վրդովմունք, հիասթափություն և քննադատություն։

Մի կին վրդովված արտահայտվեց. «Ես զզվում եմ ամեն ինչից, Սրբազանին ո՞վ կարա հաղորդություն չտա»։

Մեկ այլ կին չցանկացավ հարցին պատասխանել․ «Ես այս իշխանությունների վրա թքած ունեմ»։

«Էդ մարդկանց որ ձերբակալել են, լրիվ անհիմն է ու անօրինական»,- ասաց մի անցորդ։

Մի տղամարդ խոսեց կառավարության գործունեության մասին. «Էս կառավարությունից ոչ մի լավ բան չեմ սպասում, սպասում եմ մի քանի ամիս, որ այս ընտրություններում պարտվեն, ու ուր են փախնելու՝ Աստված գիտի»։

Հարցվածներից մի կին, որի որդին զոհվել էր պատերազմի դաշտում, արտահայտեց իր խոր հիասթափությունը. «Ո՛չ հավատում եմ էս երկրին, ո՛չ ղեկավարությանը, ոչ մեկին։ Սա թալանված երկիր ա։ 5000 երեխու տարան, լցրեցին Եռաբլուր, 2 անգամ ավելի երեխա էլ՝ անթև, անոտ, Ղարաբաղը տվեցին։ Մեր երեխեքն ինչի համար զոհվեցին՝ հանուն ինչի, որ Նիկոլը աթոռը դնի իրա տակը։ Ինքն էլ մեռնի, իր ղեկավարությունն էլ»։

Մի տղամարդ անդրադարձավ Սրբազանի պաշտոնին. «Ինքը Սրբազան ա, ինքն ա հաղորդություն տալիս։ Նա Սրբազան ա, և Սրբազանի պաշտոնը պետք ա հարգել։ Եվ երկրորդ՝ ես չեմ ընդունում այս մանրապճեղների՝ եկեղեցու դեմ դուրս գալը, իրանք պատասխան են տալու իրանց արածների համար»։

Կային նաև քաղաքացիներ, որոնք չճանաչեցին Սրբազանին, բայց քննադատեցին կառավարությանը․ «Ես չեմ ճանաչում Միքայել Սրբազանին, բայց մինչև ե՞րբ խոստումներ, բայց ստախոս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին