Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 22:39 25-01-2026

Մակրոնը կոչ է անում արգելել սոցցանցերը երեխաների համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցակություն է հայտնել, որ իր կառավարությունը արագացնի իրավական գործընթացը՝ ապահովելու համար սոցիալական ցանցերի օգտագործման արգելքի ներդրումը 15 տարեկանից ցածր երեխաների համար մինչև հաջորդ ուսումնական տարվա սկիզբը, հաղորդում է Euronews-ը։։

«Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում,- հայտարարել է Մակրոնը շաբաթ օրը հրապարակված տեսանյութում։- Նրանց զգացմունքները չեն վաճառվում և դրանցով չի կարելի մանիպուլյացիա անել, լինի դա ամերիկյան հարթակ, թե չինական ալգորիթմ։ Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար, և մենք պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները մեր միջին դպրոցներում։ Ես կարծում եմ, որ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների, ընտանիքների և ուսուցիչների համար»։

Դեկտեմբերին Ավստրալիայում արդեն ընդունվել է օրենք, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց ունենալ հաշիվներ Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում և այլ հարթակներում։ Ավստրալիայի արգելքից հետո ավելի քան 4,7 միլիոն սոցիալական ցանցերի հաշիվներ, որոնք, ինչպես ենթադրվում է, պատկանում էին 16 տարեկանից ցածր անձանց, դեակտիվացվել կամ հեռացվել են, հայտարարել էր անցած ամիս վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Ավստրալիայի օրինակին հետևելով՝ աճում է արևմտյան երկրների թիվը, որոնք ձգտում են ընդունել երիտասարդությանը սոցիալական ցանցերի հնարավոր վնասից պաշտպանող արմատական օրենսդրություն։

Մի քանի օր առաջ բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է մի շարք միջոցառումներ՝ ուղղված երեխաների անվտանգությանը ինտերնետում, ներառյալ սոցիալական ցանցերի օգտագործման արգելքը 16 տարեկանից ցածր երեխաների համար։

Ֆրանսիայում այս արգելքը նախաձեռնել է Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության պատգամավոր Լոր Միլերը։ Ֆրանսիական խորհրդարանի հետ կապված հեռուստաալիքին տված հարցազրույցում Միլերն ասել է, որ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի, որովհետև «ներկայումս ընդհանրապես չկա տարիքային ստուգում»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել