copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:44 25-01-2026

Շնամարտ՝ Միրաք գյուղում․ կազմակերպիչներից մեկը ՀԿ-ի նախագահ է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում տեղի է ունեցել շնամարտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և ստուգողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ շնամարտը կազմակերպվել է Միրաք գյուղում՝ Երևանի բնակիչներ 61-ամյա Ջնդի Ա․-ի, 69-ամյա Մուշեղ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Հայկ Կ․-ի կողմից։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Մուշեղ Մ․-ն «Հայկական լեռների շնասերների և բուծողների միության» ՀԿ նախագահն է։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված