copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:23 22-01-2026

Ավտովթար՝ Երևանում․ բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը

Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված