copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 20:12 10-04-2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Chevrolet»-ը․ կա 4 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Բ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արամ Բ․-ն և «Nissan Rogue»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» և «Հրազդան» բժշկական կենտրոններ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված