copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:45 22-01-2026

Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են

Ժամը 18:30-ի դրությամբ՝ սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:

«Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։ Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- ասված է հայտարարության մեջ։