Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 18:33 22-01-2026

Գործազուրկների թիվը 8 տարում պակասել է 57.7 հազարով. բա ի՞նչ եղավ ձեր 350 հազար աշխատատեղը. Բագրատյանը՝ ՔՊ-ին

Հրանտ Բագրատյանի գրառումը.

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» շարժումը հրապարակել էր իր ծրագրային դրույթներ։ Մասնավորապես, նախատեսված է 300000 նոր աշխատատեղերի ստեղծում։

Դրա հաջորդ օրը, հունվարի 21-ին, ԱԺ-ում ՔՊ-ականները հայտարարեցին. պահ, պահ 300000, մենք (այսինիքն, ՔՊ-ականները) 350.000 ենք ստեղծել։ Դրանից հետո հունվարի 21-ի ուշ երեկոյան, ենթադրվում է, որ կտրուկ բարձրացել է ՀՀ հայտնի սուտասան Ստեփանի ճնշումը։

Նույնիսկ նա, ով համարվում է ՀՀ սուտասանների չեմպիոնը, զայրացել է. ինչքա՞ն կարելի է նման ստեր ասել։ Եվ իրոք, ստի ոտքերը կարճ են։

Եվ, այսպես, 2017թ ՀՀ տնտեսության մեջ զբաղվածների թիվը եղել է 1011.7 հազ մարդ։ 2024-ին այդ թիվը կազմել է 1176.1 հազ. մարդ։ Այն է, 7 տարում զբաղվածների (այսինքն՝ աշխատողների) թիվն ավելացել է .... 164.4 հազ. -ով։ 350000 թիվ պարզապես չկա։

Հիմա, ինչո՞ւ 2024։ Միգուցե 2025-ին զբաղվածների թիվը կտրուկ ավելացե՞լ է։ Բանն այն է, որ այս պահին ունենք 2025 թ. զբաղվածների թիվը 3-րդ եռամսյակի դրությամբ։ Տարեկան թվերը դեռ չկան։

Համենայն դեպս, չարախոսներից խուսափելու համար նշենք, որ 2025-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 1159.4 հազ. մարդ, 2-րդ եռամսյակում՝ 1190.7 հազ մարդ և երրորդում՝ 1210 հազ մարդ (2024-ին համապատասխանաբար եղել է՝ 1116.4; 1190.9 ու 1211.4 հազ.մարդ)։ Ասել կուզի, 2025-ի զբաղվածների թիվը 2024-ի 1176.1 հազ. մարդ թվից շատ չի տարբերվելու։

Ավելի հետաքրքիր է գործազուրկների թիվը։ 2017-ին այն եղել է 219 հազ. մարդ։ 2024-ին 181.2 հազ. մարդ, իսկ 2025-ի հոկտեմբերին՝ 161.3 հազ. մարդ։ Այսինքն, գործազուրկների թիվը 8 տարում (ավելի ճիշտ՝ 7 տարի 9 ամսում) պակասել է... 57.7 հազ մարդով։ Բա ի՞նչ եղավ ձեր 350 հազ. աշխատատեղը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել