Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:26 22-01-2026

Անվավերները խոսում են «անվավերության» մասին. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի շահերի սպասարկման տիրույթ անցած հոգևորականների «մի գազելանոց» խումբիկը, որին ժողովուրդն արդեն կնքել է «10 տիրադավներ» անվամբ, հերթական քպական հայտարարությունն է տարածել: Եկեղեցուց հեռացած և Սուրբ խորանի առաջ իրենց իսկ տված ուխտը ուրացած, երդմնազանց եղած սույն «քպական» եպիսկոպոսները խոսում են այն մասին, թե Գերագույն հոգևոր խորհուրդը... անվավեր է:

Այստեղ են ասել՝ «իյա՜, իրո՞ք»: Ախր, ովքեր ու ինչի մասին են խոսում:

Տասը տիրադավները, որոնց մեջ կան այնպիսիք, որ ընդամենը 1 տարի առաջ քննադատում էին Փաշինյանի հակաեկեղեցական քայլերը, նշում, որ դրանք հակասահմանադրական են և այլն, ինչինչ վախերից կամ ճնշումներից դրդված, լրիվ անվավեր հանձնաժողով են ձևավորել 1 հոգու՝ Նիկոլ Փաշինյանի կամքով ու քմահաճությամբ և խոսում են... օրինավոր կառույցի անվավերության մասին: Դեռ մի բան էլ հայտարարում են, թե պետք է չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ «երկպառակություն սերմանող որոշումը»:

Պատկերացնո՞ւմ եք, նրանք խոսում են երկպառակությունից: Հենց նրանք, որոնք Հայ առաքելական եկեղեցուն դավաճանելով՝ իրենք են հենց պառակտում ու շփոթ սերմանում ազգային Եկեղեցում:

Թեպետ, տասը տիրադավներին անհանգստության մեջ գցած բուն պատճառները շատ ավելի հողեղեն են. իրենք հասկանում են, որ, մարզական եզրաբանությամբ ասած, հայտնվել են «խաղից դուրս» վիճակում: Ավելին, իրենք պարզորոշ հասկանում են, որ, էլի մարզական եզրաբանությամբ ասված, շուտով որակազրկվելու են, ըստ որում՝ գուցե ցմահ: Էլ ավելին, գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է պարտվել հայ ժողովրդի ու Հայ եկեղեցու դեմ պատերազմում: Դրա համար էլ իրար են խառնվել:

Ակնհայտ է, որ թե՛ նշյալ տիրադավները, թե՛ կեղծ «պատարագների» մասնակցողները բացարձակ փոքրամասնություն են, իսկ հոգևորականների ճնշող մեծամասնությունը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը Եկեղեցու և Վեհափառի կողքին են...

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը