Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 6 ամիս առաջ - 22:37 21-01-2026

Մոլորակների շքերթն այսօր կհասնի իր գագաթնակետին

Մոլորակների շքերթը, որի ընթացքում Մերկուրին, Վեներան և Մարսը կլինեն Արեգակից շատ փոքր անկյունային հեռավորության վրա և նրա հետ կկազմեն ռոմբի կամ խաչի նմանվող պատկեր, ձևավորվել է չորեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 19:48-ին, և կտևի շուրջ մեկ օր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Մերկուրին Արեգակից կլինի մոտ երկու աստիճան հեռավորության վրա, իսկ Մարսն ու Վեներան՝ մոտ երեք աստիճան։ Սա երրորդ հազարամյակում սպասվող վեց այնպիսի «միավորումներից» առաջինն է, երբ բոլոր երեք մոլորակները կհայտնվեն Արեգակից նույնքան կամ ավելի փոքր անկյունային հեռավորության վրա։

Հաջորդ նման մերձեցումը տեղի կունենա միայն 2235 թվականի հունիսին, երբ մոլորակները, որոնք այդ ժամանակ արդեն շուրջ մեկ ամիս տարածված կլինեն երկնակամարում, կրկին կմոտենան Արեգակին՝ այս անգամ կազմելով գրեթե ուղիղ գիծ՝ Արեգակ-Մարս-Վեներա-Մերկուրի։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը