Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:44 21-01-2026

Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նախնական որոշմամբ՝ փետրվարի 15-ին տեղի կունենա ՔՊ համաժողովը, որի ընթացքում նախնական կձեւավորվի ՔՊ ցուցակը։ Ինչպես գրել էինք, համաժողովի հազար պատվիրակները 50 հոգու են ընտրելու՝ գրանցված 280 թեկնածուների ցանկից։ Հիշեցնենք, որ պատգամավորության համար առաջադրվել էր 380 անձ, որոնք նախ ֆիլտրվել են վարչության կողմից` հարյուր հոգի կտրվել է քննությունից, գրանցվել է 280 թեկնածու: Համաժողովի յուրաքանչյուր պատվիրակ կարող է 50 հոգու ընտրել, ըստ այդմ էլ կձեւավորվի նախնական ցուցակը։

Սակայն քանի որ Փաշինյանը որոշել է ժողովրդավար երեւալ, բայց նաեւ ցուցակը կազմելու հարցը չթողնել շարքերին, ուստի խորամանկ սխեմա են մտածել: Սկզբում համաժողովը կընտրի 50 առաջին համարներին` առանց ցուցակը կազմելու, ապա կլինի երկրորդ փուլ․ մի համաժողով կամ համագումար էլ կանեն, հավանաբար՝ մարտի կեսերին, եւ կրկին պատվիրակներն ընտրություն կանեն, բայց միայն առաջին հիսուն թեկնածուների միջեւ, որպեսզի նախ վարչապետի թեկնածուին որոշեն: 50 հոգու միջեւ ընտրության ժամանակ Փաշինյանը կարող է ավելի հստակ ուղղորդումներ անել եւ իր ցանկալի թեկնածուներին բարձր հորիզոնականներում դնել։ Ասենք, ԱՄՆ-ում նախկին դեսպան Լիլիթ Մակունցին համաժողովը չի ընտրի, սակայն ինքն ուզում է նրան ԱԺ նախագահ դարձնել: Դրա համար հարկավոր է, որ նա ամենաշատ ձայն ստացած կին թեկնածուն լինի եւ կանանց քվոտայով մեխանիկորեն երրորդ հորիզոնականը զբաղեցնի։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը