copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 12:11 20-01-2026

Խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ, ֆիլոկարտիստ, ֆիլումենիստ ու ֆալերիստ․ Հայկ Դեմոյան

Հայկ Դեմոյանը գրառում է կատարել, ներկայացնելով իր բնակարանի խուզարկության հետևանքները․

«Երեկվա խուզարկության հետևանքները

Երեկ քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկության արդյունքում պարզեցին, որ ես բիբլիոֆիլ եմ, ֆիլատելիստ եմ, ֆիլոկարտիստ եմ, ֆիլումենիստ ու ֆալերիստ եմ: Այս կապակցությամբ առանձին արձանագրություն չի կազմվել: Ու մինչ դատավոր ՄԱՍԻՍ Մելքոնյանն ընդհուպ կմոտենա ԱՐԱՐԱՏ Միրզոյանին, խուզարկության ժամանակ պատկան մարմիններին ինքնակամ խոստովանեցի, որ 2021-2025 թվականների ընթացքում, վատնելով ընտանեկան բյուջեի սուղ միջոցները, ավելի քան 15 պետական գրադարանների ու թանգարանների ֆոնդերին հանձնել եմ շուրջ 900 թանգարանային արժեքներ՝ ծախսելով մոտ 1 մլն ՀՀ դրամ:

Ստորև ներկայացնում եմ այդ հաստատությունների ցանկը.

Հայաստանի ազգային արխիվ
Հայաստանի ազգային գրադարան
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պետական պատկերասրահ
Մատենադարան (15-րդ դարի մագաղաթյա ձեռագրի պատառիկ)
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Գրականության և արվեստի թանգարան
Երևան քաղաքի պատմության թանգարան
Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Գյումրի
Հովհաննես Շիրազի տուն թանգարան, Գյումրի
Գյումրի քաղաքի պատմության թանգարան

Իմ կյանքի այս դրվագի մասին, որն ամենօրյա հետաքրքրություն է ու հաճելի աշխատանքային շփում գործընկերների հետ, ես չեմ խոսում ու գրում: Երեկվա խուզարկության ժամանակ ցույց եմ տվել բոլոր այս նվիրատվությունների ստացականները, որոնց իսկությունը կհաստատի հենց ինքը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը (հարակից զեկուցող՝ Արայիկ Հարությունյան): Ես ընդամենը կցանկանայի, որ հանրայնացված այս փաստով, իրենք վերջապես հասկանային, թե ով են իրենք և ինչ են իրենցից ներկայացնում և ով եմ ես:
Ես խիստ կասկածում եմ, որ Ժաննա Անդրեասյանն ու Արայիկ Հարությունյանը հարկատուների գումարները աստղաբաշխական պարգևավճարների անվան տակ թալանելով, գեթ մեկ ցուցանմուշ նվիրած լինեն որևէ հայաստանյան թանգարանի՝ թեկուզ հենց այդ պարգևավճարներից:

Առաջարկում եմ քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հատուկ ծիսակարգով պատիժ սահմանել իմ անձի դեմ՝ նման վարքի ու ընտանեկան միջոցների հաշվին պետական շահը սպասարկելու համար:

Իսկ Ժաննային ու Արայիկին առաջարկում եմ լուրջ մտածելուց հետո ինձ առաջադրեն «Մեր ժամանակների հերոսը» մրցանակին արժանանալու համար: Արայիկ, մրցանակի վրա պատկերված Մասիսը շուռ տված չպետք է լինի: Առաջադրման ու իմ անձի հանրահռչակման կարևոր գործի քավոր եմ նշանակում Պետրոս Ղազարյանին` ԿԳՄՍ նախարարի ամուսնուն, քանի որ նվիրատվությունների մեծ մասը գնացել է իր կնոջ գերատեսչության ենթակայության տակ գտնվող հաստատությունների ֆոնդեր: Գոնե այս կերպ արժանանամ Հանրայինի բաղձալի եթերին…

Լավ մնացեք ։)»

Ամենից շատ դիտված

23:41 Ցիլոյով մաֆիոզը ինչ էլ դուրս տա, որպես ահաբեկիչ մաֆիոզ ա դուրս տալու, ոչ թե լեգիտիմ ներկայացուցիչ
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
19:56 Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Ցեղասպանության ճանաչման մասին
22:49 Արթիկի փոխքաղաքապետը հեռանում է․ 4 տարի անց են պարզել, որ ՔՊ-ի հետ համակարծիք չեն
21:07 Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան
19:12 Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
21:52 «Range Rover»-ի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և անցել կարմիր լույսի տակով
19:51 Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն Թորոսյան