Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 11:54 20-01-2026

Հայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսի ընթացքում այսօր, հունվարի 20-ին, Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ իր գնահատականներն ու առաջարկվող լուծումները՝ ընդգծելով, որ երկիրը կանգնած է խորքային բարեփոխումների անհրաժեշտության առաջ։

Նրա խոսքով՝ Հայաստանը տնտեսապես գտնվում է աշխարհի ամենաաղքատ երկրների շարքում և ունի լուրջ կառուցվածքային խնդիրներ։ «Մեր երկիրը տնտեսապես աշխարհի աղքատ երկրներից մեկն է՝ 110-րդն է։ Այսօր Հայաստանը ունի արմատական բարեփոխման կարիք»,- նշել է նա։

Նարեկ Կարապետյանի գնահատմամբ՝ անկախությունից հետո Հայաստանի պետական համակարգերը ձևավորվել են տարբեր օրակարգերի շուրջ՝ սկզբում անվտանգային, ապա ներքին հակասություններով պայմանավորված, ինչի արդյունքում աննկատ է մնացել երկրի աստիճանական թուլացումը։ Նրա խոսքով՝ այդ գործընթացի հետևանքներից մեկն է զանգվածային արտագաղթը, հատկապես շրջաններից։

«Մենք ունենք թուլացող Հայաստան․ շրջաններից մարդիկ դուրս են գալիս, Երևանից՝ մեկնում ԱՄՆ, շրջաններից՝ Ռուսաստան։ Անկախությունից հետո երկրի բնակչությունը նվազել է շուրջ կես միլիոնով և շարունակում է նվազել»,– ասել է նա։

Կարապետյանը նշել է, որ արտագաղթի հիմնական պատճառը աշխատատեղերի պակասն է, հատկապես մարզերում։ «Այսօր Հայաստանի շրջաններում ամենապահանջվածը աշխատանքն է։ Գործ չկա, դրա պատճառով մարդիկ լքում են երկիրը, ընտանիքները քայքայվում են, ունենում ենք դեմոգրաֆիկ և սոցիալական ծանր հետևանքներ»,– ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ մինչ այժմ պետության կողմից կիրառված քաղաքականությունը՝ ֆինանսական արտոնությունների, սուբսիդիաների կամ բյուջետային աջակցությունների միջոցով, չի տվել ակնկալվող արդյունքը, իսկ արդյունաբերությունն ու արտադրությունները մարզերում շարունակում են անկում ապրել։

«Մենք այսօր տեսնում ենք Երևանում վարկերի հաշվին ստեղծված տնտեսություն, որը երկարաժամկետ հեռանկարում կայուն չի կարող լինել»,– նշել է Կարապետյանը։

Ներկայացնելով առաջարկվող տնտեսական ծրագիրը՝ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ նախատեսվում է իրականացնել հինգ քայլից բաղկացած ռազմավարություն, որի առանցքային նպատակը Հայաստանում 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծումն է։

«Մենք առաջարկում ենք ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում։ Սա պարզապես հայտարարություն չէ․ դրա հիմքում կա մակրոտնտեսական հստակ պլանավորված քաղաքականություն»,– ասել է նա՝ հավելելով, որ ծրագրի առանցքում արդյունաբերականացումն ու վերաարդյունաբերականացումն են։

Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը տարիներ շարունակ կորցրել է իր արտադրական և ստեղծարար ներուժը՝ վերածվելով վարկերի ու արտաքին օգնության վրա հիմնված տնտեսության։ «Դինամիկ երկիր ունենալու համար մեզ անհրաժեշտ է ստեղծարար տնտեսություն, որը հիմնված է արտադրությունների և ծառայությունների արտահանման վրա»,– նշել է նա։

Նա ուշադրություն է հրավիրել նաև արտաքին առևտրի բացասական հաշվեկշռի վրա՝ ընդգծելով, որ Հայաստանը տարեկան շուրջ 7 միլիարդ դոլարի ներմուծում է իրականացնում, իսկ արտահանման և ներմուծման տարբերությունը կազմում է մոտ 4 միլիարդ դոլար։

«Սա նշանակում է, որ Հայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով, և այդ տարբերությունը կոմպենսացնում է կամ սփյուռքից փոխանցումներով, կամ պետական պարտքով։ Այլ կերպ ասած՝ մենք պարտքով ենք ապրում»,– ասել է Նարեկ Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է
21:26 «Նուբարաշեն» ՔԿՀ-ն ենթակա է փակման, սա նորություն չէ մեզ համար. Գալյան
11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել