Ներքին 6 ամիս առաջ - 11:10 20-01-2026

Ձյան տեղումներից հետո Նոր Նորքում երթևեկությունը կաթվածահար է եղել

Երևանում հերթական անգամ նույնիսկ ոչ առատ ձյան տեղումները հանգեցրել են քաղաքի գրեթե ամբողջական պարալիզացմանը։ Չմաքրված ճանապարհներն ու բակային տարածքները ստեղծել են ահռելի խոչընդոտներ ինչպես երթևեկության, այնպես էլ հետիոտների տեղաշարժի համար։

Քաղաքի տարբեր վարչական շրջաններում ճանապարհահատվածները մնացել են ձյան և սառույցի տակ, ինչի հետևանքով մեքենաները ժամերով կանգնել են խցանումների մեջ։ Երթևեկությունը մի շարք ուղղություններում դարձել է դժվարանցանելի կամ գրեթե անհնար։

Հատկապես ծանր է իրավիճակը Նոր Նորք վարչական շրջանում, որտեղ ինչպես բակային տարածքները, այնպես էլ ճանապարհահատվածները շարունակում են մնալ չմաքրված։ Թաց ձյունն ու սառույցը խոչընդոտում են երթևեկությանը, իսկ մեքենաները ժամերով կանգնում են խցանումների մեջ։

Խնդրահարույց է հատկապես Մյասնիկյան պողոտան, որը ձյան և սառույցի կուտակման պատճառով դարձել է գրեթե անանցանելի։ Պողոտայի փակ կամ մասամբ փակ լինելը խցանումների շղթայական ազդեցություն է ստեղծել հարակից փողոցներում՝ մեծացնելով ծանրաբեռնվածությունը քաղաքի երթևեկային համակարգում։

Չմաքրված են մնացել նաև բազմաթիվ մայթեր և բակային տարածքներ, ինչը լուրջ վտանգ է ներկայացրել հետիոտների համար։ Տարեցների, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղաշարժը դարձել է խիստ սահմանափակ։

Երևանում արդեն ավանդական դարձած իրավիճակ է, երբ ձյան առաջին տեղումներից հետո քաղաքը հայտնվում է խցանումների ու անկազմակերպության մեջ՝ մատնանշելով ձնամաքրման համակարգի կրկնվող խնդիրները։

Մանրամասները` տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
11:18 Մոսկվան սպառնում է զբոսաշրջիկներին թույլ չտալ այցելել Հայաստան. Մատվիենկոյի սպառնալիքը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան