Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 16:24 18-01-2026

Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը

Հալեպի օդանավակայանը հունվարի 20-ին կվերսկսի աշխատանքը։

Այդ մասին հայտնում է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Հալեպի Շեյխ-Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդական ջոկատների դեմ կառավարական զորքերի գործողության պատճառով օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը:

«Օդային հաղորդակցությունը կվերականգնվի ըստ հաստատված չվացուցակի», - նշել են գերատեսչությունում:

Որոշումն ընդունվել է բոլոր անհրաժեշտ տեխնիկական ստուգումների ավարտից և անվտանգության միջոցառումների գնահատումից հետո:

Ամենից շատ դիտված