copy image url
Ներքին Միտք 6 ամիս առաջ - 13:07 18-01-2026

Պայքարի այս միջոցը բնավ իմ անձի մասին չէ. իմ նպատակներից ամենաառաջնայինը քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրությունը սևեռելն է

Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Այսօր իմ հացադուլը թևակոխում է խորհրդանշական 10-րդ օր։

Այս 10 օրերի ընթացքում ամենօրյա սկզբունքով հետևել եմ հանրային արձագանքներին և այսօր ցանկանում եմ իմ երախտիքի խոսքը փոխանցել այս օրերի ընթացքում իմ և մեր թիմի կողքին կանգնած, մեզ մեր ամենօրյա պայքարի ընթացքում սատարած բոլոր անձանց, հանրային գործիչներից մինչև պատգամավորներ, շարքային անհանգստացող քաղաքացիներից մինչև առանձին կառույցներ և կուսակցություն և հատկապես ԶԼՄ-ներ։

Պայքարի ծայրահեղ միջոց հացադուլի հիմնական նպատակը, ողջ աշխարհում հայտնի հացադուլների պարագայում անգամ, երբեք չի եղել և չի կարող լինել իշխանություններից պահանջի կատարմանը հասնելը։ Բոլոր ժամանակներում արված ամենաարդյունավետ հացադուլները նպատակ են ունեցել հանրային աջակցությամբ ապօրինություններ իրականացնողներին ճնշելը։ Իսկ պայքարի ծայրահեղ միջոցի դիմող անձի համար կարևորագույն հոգեբանական խթաններ են թե՛ հանրային լայն աջակցությունը, թե՛ հատկապես «ընկերների» լռությունը։ Վերջին օրերին ես առիթ եմ ունեցել զգալու վերոգրյալ ազդակներից թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։

Պայքարի այս միջոցը բնավ իմ անձի մասին չէ և իմ նպատակներից ամենաառաջնայինն այսպիսով բոլոր քաղբանտարկյալների խնդրի վրա ուշադրությունը սևեռելն է, բոլոր քաղաքական և հասարակական ուժերին խնդրելն է, որ գոնե քաղբանտարկյալների հարցում մեկտեղեն ուժերը։

Հացադուլ հայտարարելուց հետո մոտավորապես 40%-ով այդ միավորումը ստացվել է, բայց, ցավոք սրտի, 40%-ը 100-ից շատ հեռու է, և հուսանք, որ գնալով այդ սառույցն էլ կկոտրվի։ Քաղաքական մտքի համար բատնարկված մարդու համար դրսում տաքուկ նստածների լռությունը տարակուսելի է։

Վստահ եմ, որ ապագայում նաև այս ամենն է գնահատականների արժանանալու, բայց հիմա գոնե քաղբանտարկյալների հարցով միասնական հանդես գալու ժամանակն է։

Ինչևէ, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին, իմ շատ սիրելի ընկերներին հարցը հանրային օրակարգում պահելու համար։ Բոլորիդ գրառումները, հարցազրույցները, հայտարարությունները և ոչ հրապարակային գործադրված ջանքերն ինձ ջերմացնում և մեծ ուժ են տալիս պայքարս շարունակելու համար։

Ուզում եմ հացադուլի 10-րդ խորհրանշող և իմ ընդհանուր զգացողություններն ամփոփող Մարտին Լյութեր Քինգի հայտնի խոսքերով ավարտել. “In the end, we will remember not the words of our enemies, but the silence of our friends” (Վերջում մենք հիշելու ենք ոչ թե մեր թշնամիների խոսքերը, այլ` մեր ընկերների լռությունը)։

10-րդ օրը հացադուլի մեջ գտնվող քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ, N6 պատժախուց
18.01.2026թ.

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը