copy image url
Խոսք 2 տարի առաջ - 09:38 02-09-2024

Փաշինյանն բնավ չի հավատում անձնուրաց և նվիրյալ մարդկանց գոյությանը․ Նարինե Դիլբարյան

Նարինե Դիլբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Փաշինյանի երեկվա ասուլիսյան մտասփռումները ընդհանուր առմամբ սպասելի և բացատրելի էին, ուշագրավը Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ «բայց» շաղկապով սկսված մտքերի շարքն էր, խոսուն հարցերով՝ ո՞վ նրան ուղարկեց, գործուղեց Հայաստան, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով․․․․, որին հետևեց ապշեցուցիչ արձանագրումը․ «Դա իրոք լուրջ խնդիր է, որով մենք զբաղվում ենք»։

Հոգեվերլուծության և հոգելեզվաբանական բովանդակային քննության գործիքները պարզ են դարձնում, որ Փաշինյանի՝ իբրև անձի համար գրեթե անհավանական ու անըմբռնելի է, որ 1․ անձը ինքնակամ որոշումներ կայացնի, առանց ուղղորդումների, երաշխիքների, այսինքն՝ խամաճիկ չլինի, 2․ անպատկերացնելի է, որ կայացած գործիչը հանուն իր հայրենիքի, ազգի անձնուրացաբար թողնի բարեկեցիկ գոյավիճակը, գա և իր կյանքն ուղիղ վտանգի ենթարկի հայրենիքի, ժողովրդի ազատագրության ու փրկության համար, 3․ հրաժարվի օտարի քաղաքացիությունից՝ հանուն միայն ՀՀ քաղաքացիության, 4․ հայատյաց թշնամու բանտում գտնվողների նկատմամբ նա բացարձակ զուրկ է ապրումակցումից, և դա համարում է լիովին բնական։ Ինքն անընդունակ է, այսպիսով, նման քայլերի, ուստի ամեն ինչի ներքո, դավադրապաշտական տեսություններով խանդավառ, բացահայտումներ է փորձում կատարել։

Կարճ ասած՝ Փաշինյանի համար ոչ թե ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությունն է առաջնային, այլ նրանց՝ իր կողմից ենթադրյալ գործուղողները, տիկնիկավարներ է փնտրում։ Ուստի առերևույթ հիմնավոր կասկած է ծագում, որ Փաշինյանն իր քայլերը կատարում է ինչ-որ ուժերի գործուղմամբ, երաշխիքներով ու բնավ չի հավատում անձնուրաց և նվիրյալ մարդկանց գոյությանը․ նման զնմանն տեսանէ․․․ Իրոք լուրջ խնդիր է, որով արժե զբաղվել»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում