Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 22:22 16-01-2026

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Լիբանանի ընտրանուն

Եվրո 2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին ընկերական հանդիպումը։

ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը 8-3 հաշվով առավելության է հասել Լիբանանի հավաքականի նկատմամբ։

Մեր ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի ընտրանու դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի թիմի, իսկ հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականի հետ։