copy image url
Արտաքին 6 ամիս առաջ - 23:44 15-01-2026

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով 11 ֆիզիկական անձանց և 13 կազմակերպությունների: Այս մասին հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC):

Պատժամիջոցների տակ հայտնված բոլոր ֆիզիկական անձինք Իրանի քաղաքացիներ են։ Կազմակերպությունների ցանկում նշված են Իրանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Սինգապուրում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերություններ: Մասնավորապես, պատժամիջոցներ են կիրառվել իրանական Ֆարդիս բանտի նկատմամբ։

Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար նախագահ Ալի Լարիջանիի նկատմամբ: Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության` 1958 թվականի հունիսի 3-ին ծնված Լարիջանին կապված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի