copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 17:21 15-01-2026

ԳՇ պետի ընտանիքը Սուրեն Պապիկյանի «չգրված օրենքներին» չի՞ ենթարկվում

Հունվարի 13-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ամփոփում էր 2025 թվականը, որի ընթացքում մասնավորապես խոսեց աշխատակիցներին ազատելու դեպքերի մասին։

«Աշխատանքից ազատել եմ ՊՆ աշխատակից այն ծնողներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են»,- նշեց նախարարն՝ անդրադառնալով զորակոչից ազատվելու պատճառներին։

Մոտավորապես մի տարի առաջ էլ մամուլում տարածվում էին լուրեր այն մասին, որ ԳՇ պետի երեխաները չունեն Հայաստանի քաղաքացիություն։ Այնուհետև ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, նշելով, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկությունները կեղծ և մանիպուլյատիվ բնույթի են»։ Այս հայտարարությունը տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը` նշելով, որ նման լուրեր են շրջանառում սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր։

«Անհարկի շահարկումներ են նաև նրա ընտանիքի անդամների՝ միայն ՌԴ քաղաքացի լինելու մասին լուրերը։ Էդվարդ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս, ուստի՝ երեխաները ծննդյան բերումով երկքաղաքացի են»,- ընդգծել է ՊՆ–ն։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էլ հայտնել էր. «Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր, բանից անտեղյակ, շրջանառության մեջ են դրել ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ընտանիքի անդամների՝ այլ երկրի քաղաքացի լինելու վերաբերյալ տեղեկություններ: Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք հանրությանն ու ԶԼՄ գործընկերներին, որ Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Ավելին՝ նրա որդին «Պատիվ ունեմ» ծրագրի շահառու է»:

Այս օրերին Պապիկյանի հայտարարությունը նոր աղմուկ բարձրացրեց հատկապես Էդվարդ Ասրյանի թեմայի շուրջ, քանի որ վերջինիս երեխաները, ըստ պաշտոնական տեղեկությունների, ունեն նաև Ռուսաստանի քաղաքացիություն։ Սակայն նախարարն այդպես էլ չի հստակեցնում՝ ինչ ճակատագիր է սպասվում այն աշխատակիցներին, որոնց երեխաները երկքաղաքացի են։

Այս իրավիճակում անխուսափելի հարց է առաջանում․ արդյո՞ք Պապիկյանը աչքաթող է անում Ասրյանի դեպքը, թե՞ նրա ընտանիքը դուրս է մնում նախարարի սահմանած չափանիշներից։ Եվ եթե կան «բացառություններ», ապա ո՞վ և ի՞նչ հիմքով է դրանք սահմանում։ Այս անորոշությունը ողջամիտ կասկածներ է առաջացնում պաշտոնյայի հայտարարությունների հետևողականության ու սկզբունքայնության վերաբերյալ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել