Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 13:41 15-01-2026

ՊՆ-ն զինվորի մահը թաքցրել է, որ Պապիկյանի ասուլիսը չհարամվեր

Երեկ ՊՆ-ն ցավալի տեղեկություն տարածեց այն մասին, որ խաղաղ պայմաններում հերթական զոհն է եղել բանակում. կրակոցը եղել է զինվորականին ամրակցված զենքից: Ըստ որոշ տեղեկատվական աղբյուրների՝ դեպքը տեղի էր ունեցել Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերից մեկում:

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իրականում դեպքը տեղի է ունեցել ավելի վաղ, քան այդ մասին հայտարարվել է: Մասնավորապես՝ մահվան դեպքն արձանագրվել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ասուլիսին նախորդած օրը, ինչի մասին ՊՆ-ում իմացել են, բայց տեղեկությունը գաղտնի է պահվել, որ Պապիկյանի ասուլիսը հնարավորինս հարթ անցնի, զերծ անհարմար հարցրերից։ Եվ միայն ասուլիսից հետո է հանրայնացվել ցավալի լուրը:

Հավելենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշված ասուլիսում հայտնել էր, թե 2025 թվականին ԶՈւ շարքերում, ընդհանուր առմամբ, 30 զինծառայող է մահացել։ Վեցի դեպքում մահվան պատճառը պատահարներն են՝ կայծակի հարված, հոսանքահարում, 2 ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելու դեպք և 2-ը՝ առողջական վիճակի պատճառով։ Մնացած 24-ը մահացել են ծառայության հետ չկապված պատճառներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, կենցաղային պատճառներ, հիվանդություններ։

2024 թվականի համեմատ դեպքերի թիվը նվազել է 40 տոկոսով։ Նախարարը վերջին ասուլիսի ընթացքում հայտնել է նաև, որ 2025-ին ոչ կանոնադրային հարաբերությունների հետևանքով սպանության դեպքեր չեն արձանագրվել։