Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 7 ամիս առաջ - 08:31 14-01-2026

Թիմն էլ է մերժում հակաեկեղեցական պայքարը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտնեց, որ այլեւս չի տեղեկացնելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի։ Ասաց, որ առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի Սուրբ եւ անմահ պատարագի, բացառությամբ այն դեպքերի, երբ կլինի աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառ։ Եվ կոչ արեց չսպասել, որ իր հետ լինեն պատարագի` ինքնուրույն գնալ ու «հարամել» պատարագները` թույլ չտալ, որ կաթողիկոսի անունը հնչեցնեն:

Կան խոսակցություններ, որ Փաշինյանի այս որոշման պատճառն այն է, որ անգամ սեփական թիմում իր հակաեկեղեցական գործողությունները հավանության չեն արժանանում, հաշված ՔՊ-ական պատգամավորներ են մասնակցում ոչ կանոնական պատարագներին, որոնց ժամանակ զեղչվում է Վեհափառի անունը, եւ որպեսզի զերծ մնա ավելորդ շահարկումներից, եւ նրա երեսով չտան, որ իր ուսապարկերն անգամ իր հետ համաձայն չեն, որոշել է իբր առանց նախապես տեղեկացնելու այցելել պատարագների։

Ուշագրավ է, որ վերջին պատարագին, որին ներկա էր Փաշինյանը, Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում նրա կողքին հաշված թիմակիցներ կային, նախարարներից` Գեւորգ Պապոյանը, պատգամավորներից` Ալխաս Ղազարյանը, Բաբկեն Թունյանը եւ մասիսցի նորաթուխ պատգամավորուհի Էսթեր Այվազյանն ու մարզային իշխանիկները»:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը