Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:15 13-01-2026

Փաշինյանի շարասյունը կարմիր լույսի տակ չկանգնեց․ վարորդների ազդանշանները չէին դադարում

Այսօր մայրաքաղաքի կենտրոնում կառավարության շարասյունը, որն ուղեկցում էր Նիկոլ Փաշինյանին, կարմիր լույսի տակով է անցել՝ խախտելով երթևեկության կանոնները և վտանգելով քաղաքացիների անվտանգությունը:

Oragir.News-ը տեսանկարահանել է այդ դրվագը:

Քաղաքացիները համատարած արձագանքել են շարքային երթևեկությունը խախտող շարասյանը՝ ազդանշաններ տալով և բարձրաձայն արտահայտելով իրենց դժգոհությունը։

Այս դեպքը առաջինը չէ:

Նախկինում նման խախտումների պատճառով արդեն գրանցվել են վտանգավոր իրավիճակներ, այդ թվում՝ հղիության 7-րդ ամսում գտնվող կնոջ վրաերթ, ինչի հետևանքով նա և դեռ չծնված երեխան մահացել են, իսկ մեղավորները մինչ այժմ լիարժեք կերպով պատիժ չեն կրել: Կառավարական շարասյան վարքի դրսևորումը վկայում է այն մասին, որ նրանք ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում:

Խախտումը ոչ միայն կանգնեցրել է ընթացիկ երթևեկությունը, այլև ստեղծել անվտանգության հավելյալ ռիսկեր:

Մանրամասները՝ տեսանյութում: