copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:53 14-03-2025

Երևանում հայտնաբերվել է կարմիր լույսի տակ ճանապարհը հատած «Mercedes»-ի 24-ամյա վարորդը. shamshyan.com

Մարտի 10-ին shamshyan.com-ը բացառիկ տեսանյութ էր հրապարակել, որում երևում էր Երևանում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումը, երբ վարորդը կարմիր լույսի տակ, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար, հատել էր ճանապարհը:

Հրապարակումից ժամեր անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հայտնաբերվում է վարորդը, ով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

Վարորդը Երևանի բնակիչ 24-ամյա Դավիթ Մ.-ն է, ում հայտնաբերել էին ՊԾ Երևան քաղաքի գնդի հետախուզման հատուկ խմբի պարեկները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: