Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 22:18 12-01-2026

Ես չէի կարող Միկային արգելել, որ չփակի Ադրբեջան անունը, դա արժանապատվության հարց է. մարզիչ

Արթուր Միքայելյանը ոչ միայն դահուկորդ Միքայել Միքայելյանի հայրն է, այլև նրա անձնական մարզիչը։ Միքայելյանների ընտանիքում դահուկավազքը գեներով է գալիս, դեռ ԽՍՀՄ տարիներից են զբաղվել այս սպորտաձևով և փոխանցել իրենց զավակներին։

Արթուր Միքայելյանն ասում է, որ դահուկավազքը հեռանկարային սպորտաձև է, բայց այս սպորտաձևով չկա պետական աջակցություն, մոտեցում։

Մարզիչն Oragir.News-ի հետ զրույցում մանրամասներ է պատմել Իտալիայում անցկացված մրցաշարից, որտեղ որդին հայտնվել է ուշադրության կենտրոնում։

«Ես չէի կարող Միկային արգելել, որ չփակի Ադրբեջան անունը, դա արժանապատվության հարց է»,- ասում է Միքայելյանը։

Արթուր Միքայելյանի խոսքով` սպորտն ու քաղաքականությունը ուղղակիորեն փոխկապակցված են։ Մարզիչը հարցադրում է անում. «Եթե սպորտը քաղաքականություն չէ, ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարը իրար խառնվել»։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ-ն դահուկասպորտի ֆեդերացիայից պարզաբանում է պահանջել` դահուկորդ Միքայել Միքայելյանի արարքի վերաբերյալ։ Նշենք, որ հայ դահուկորդը կպչուն ժապավենով փակել է իր մրցումային հագուստի վրա գտնվող «Ադրբեջան» գրությունը, որը հանդիսանում է մրցաշարի պաշտոնական հովանավորը։

Մանրամասները` տեսանյութում։