Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 7 ամիս առաջ - 22:45 12-01-2026

Հայաստանում դատական համակարգը Փաշինյանի հրահանգով է գործում. հարցում

Այսօր՝ հունվարի 12-ին, նշվում է դատական իշխանության օրը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներով և անցորդներին հարցրել․ «Ձեր կարծիքով՝ Հայաստանում դատական իշխանությունը Նիկոլ Փաշինյանից անկա՞խ է»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին, երբեմն՝ իրար հակասող։

Մի կին նշեց, որ թեմային անտեղյակ է։

Մեկ այլ կին կասկածի տակ դրեց դատական համակարգի անկախությունը՝ ընդգծելով, որ խնդիրը նոր չէ. «Ոչ մեկի օրոք դատական իշխանությունը անկախ չի եղել»։

Հակառակ կարծիք էլ հնչեց: «Հաստատ անկախ է»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ անցորդ փորձեց ավելի ընդհանուր գնահատական տալ. «Մենք ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված պետություն ենք, որը մի քիչ էլ անցումային փուլում է»։

Մեկ այլ կին համեմատականներով պատասխանեց հարցին. «Եկեք ասենք՝ Նիկոլ Փաշինյան չէ, Լենին։ Լենինը հողերը տվեց թուրքերին, սա էլ հողերը տվեց թուրքերին։ Ինչպես Լենինը չէր սիրում ռուսներին իր ամեն բջիջով, այնպես էլ Նիկոլը չի սիրում հայերին իր ամեն բջիջով։ Հայաստանում ոչ մի ինստիտուտ չի աշխատում, մի հատ եկեղեցին ա մնացել, որ ուզում են քանդեն ու ավիրեն»։

Մեկ այլ հարցված ասաց. «Չեմ կարող ստույգ ասել, բայց որոշ փոփոխություններ կան»։

Մեկ այլ տղամարդ նշեց, որ համակարգի գործունեությունը ընդունելի է. «Գործում է վարչապետի հրահանգով, որը ողջունելի է»։

Քաղաքացիներից մեկն էլ ընդգծեց իր բացասական վերաբերմունքը վարչապետի ելույթների հանդեպ. «Ես իրան լսում եմ՝ վատանում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել