copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 18:27 05-12-2025

Արշակ Սրբազանի դեմ Փաշինյանի հրահանգով կարված գործը թուրք–ադրբեջանական հետք ունի. Թևանյան

«Մայր Հայաստան» խմբակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը

Արշակ Սրբազանի դեմ Նիկոլ Փաշինյանի հրահանգով կարված գործը թուրք–ադրբեջանական հետք ունի։
Ինչպես հայտնի է, Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակվեց Փաշազադեի հրահանգից հետո։ Մեր եկեղեցու դեմ թուրք–ադրբեջանական արշավն ունի երկու նպատակ՝
1․ մեր Եկեղեցին դարձնել գրպանային՝ թույլ չտալով, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը բարձրաձայնվի,
2․ մեր Եկեղեցին դարձնել գրպանային՝ թույլ չտալով, որպեսզի արցախահայության իրավունքների հարցը բարձրաձայնվի։

Արշակ Սրբազանը առանցքային ֆիգուր է մեր Եկեղեցում և նրան կալանավորելով՝ Փաշինյանը փորձում է կազմակերպական առումով հարվածել Եկեղեցուն և դրանից հետո ամբողջությամբ կյանքի կոչել թուրք–ադրբեջանական պատվերը։

Փաշինյանն իր աթոռն ու կաշին փրկելու հարցում ապավինում է բացառապես Էրդողանին ու Ալիևին։

Վերջիններս պայմաններ են առաջ քաշել՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում, բանակի կազմաքանդում, հայկական ինքնության ոչնչացում, մեր Եկեղեցու լոկալացում, Հայաստան–Սփյուռք կապերի խզում և այլն։ Տեղի ունեցող խայտառակ գործընթացները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ