Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 20:45 12-01-2026

Հարկ չվճարես՝ iPhone-դ կարգելափակվի. հայկական ժողովրդավարության նոր «նվաճումը»

Կառավարությունը մտադիր է ներդնել բջջային հեռախոսների ներմուծման նոր համակարգ, ըստ որի՝ եթե հեռախոսի ներմուծման հարկը վճարված չէ, այդ հեռախոսը չի աշխատի։

«Չի կարող երկիր մտնել բջջային հեռախոս, որի հարկերը վճարված չեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ, ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր քաղաքացի տարեկան կարող է ներմուծել մեկ կամ առավելագույնը երկու հեռախոս՝ անձնական կամ ընտանիքի օգտագործման համար։ Բայց սա մենք պետք է կարողանանք վերստուգել»,- հայտարարել է Փաշինյանը։

Սակայն հարց է առաջանում՝ նման համակարգ ներմուծելը արդյո՞ք տեխնիկապես հնարավոր է գործարկել։

Մեդիամասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ տեխնիկապես նման համակարգի ներդրումը հնարավոր է, և այն հիմնված է բջջային հեռախոսների հատուկ նույնականացման մեխանիզմի վրա՝ IMEI կոդի միջոցով։

«Յուրաքանչյուր հեռախոս ունի իր հատուկ նույնականացման համարը, որով հնարավոր է պարզել տվյալ սարքի ծագումն ու կարգավիճակը։ Նման համակարգը գործնականում կիրառվում է, երբ հեռախոսները կորում կամ գողանում են, նման դեպքերում իրավապահները պահանջում են հեռախոսների տուփերը, որպեսզի նույնականացնեն IMEI կոդի միջոցով»,- բացատրում է մասնագետը։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ նման համակարգը լիարժեք գործարկելու համար անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքացիների բջջային հեռախոսները գրանցված լինեն պետական բազայում։

«Բայց երբ բոլոր քաղաքացիների հեռախոսները գրանցեն, արդեն լուրջ հարցեր են առաջանալու ժողովրդավարության և անձնական կյանքի պաշտպանության տեսանկյունից։ Այդպիսի համակարգ ներդնելիս պետությունը կունենա բոլոր տեղեկությունները՝ ում է պատկանում հեռախոսը, ինչ սարք է օգտագործվում և ինչ կարգավիճակ ունի»,- ընդգծում է մեդիամասնագետը։

Նա հիշեցնում է, որ նման մեխանիզմ արդեն տարիներ շարունակ կիրառվում է Ադրբեջանում, որտեղ հեռախոս գնելիս քաղաքացին պարտավոր է գրանցել իր սարքի IMEI կոդը՝ գրեթե նույն տրամաբանությամբ, ինչպես ավտոմեքենայի պետական համարանիշներն են գրանցվում։

Առանց այդ գրանցման հեռախոսը պարզապես չի աշխատի։ Մեդիամասնագետի գնահատմամբ՝ նման մոտեցումը համաչափ չէ։

Ավելի վաղ լրագրող Վահե Մակարյանի գրառումից հայտնի է դարձել գրեթե 400 IPhone տեսակի հեռախոսների մաքսանենգ ճանապարհով ներմուծման մասին։

Բայց ինչպե՞ս է ճիշտ պայքարել մաքսանենգության դեմ՝ ժողովրդավարական արժեքները վտանգի տակ դնելով և նման համակարգ ներդնելո՞վ, թե՞ ընտրել այլ մեխանիզմ։

Ամենից շատ դիտված

17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան