copy image url
Ներքին Տեսանյութ 7 ամիս առաջ - 13:35 12-01-2026

Ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապաակել՝ կից տեղեկացնելով, որ հանձնել է չինարենի քննությունը։

«Ակնկալում եմ, որ յուրաքանչյուրը, ով Սուրբ Ծննդյան պատարագից հետո քննարկել, հետաքրքրվել, վերլուծել է իմ հագուստը, գլխարկը, զարդը, մեքենան, դրանցում գտել է մոգություն, թուղթուգիր, քաղաքական օգուտներ կամ վնասներ, նույնքան լրջությամբ և բազմակողմանիորեն կքննարկի իմ` չինարեն սովորելու փաստը։

Շատ կարևոր հանգամանքով եմ ուզում կիսվել. ինձ համար ուղիղ 7 օր է տևել զրոյական մակարդակից այսքանը սովորելը։ Մինչդեռ ես միջին կարողություններ ունեմ. երբեք աչքի չեմ ընկել գերբնական տաղանդներով։ Այդ դեպքում հարց է առաջանում` այդ ինչպե՞ս ստացվեց։ Գաղտնիքն ուսուցչուհու տաղանդի և նրա մեջ է, որ ես զբաղվում եմ իմ սրտին չափազանց մոտ գործով։ Իսկ ինչու՞ է ինձ այդքան սրտամոտ այն գործը, որ հիմա անում եմ։ Բանն այն է, որ մեր ժամանակներում, երբ չարիքն էլ է ռումբերի հետևանքով լինում, բարիքն էլ, իսկ մենք գիտենք, որ ռումբերը մաքուր չարիք են, ինձ չափազանց հետաքրքրում է վեցհազարամյա չինական քաղաքակրթության փորձը։ Ես ունեմ հարցեր և պետք է ստանամ դրանց պատասխանները։

Հավաստիացնում եմ` չեք զղջա, անպայման ընտրե՛ք ձեզ ամենասրտամոտ ոլորտը և 0-ից սկսե՛ք սովորել։ Մի բան, որ ոչ թե ստիպված եք անել, այլ ձեր կամքն է, ձեր ընտրությունը։ Մի բան, որ անում եք ոչ թե ուրիշի կամ ինչ-որ նպատակի հասնելու համար, այլ միայն ու միայն ձեզ համար։ Դու՛ք եղեք ձեր նպատակը, նոր գիտելիք ձեռքբերելու ձեր միակ շահառուն։ Մնացածը կգա ինքնըստինքյան` հաճելի «բոնուսների» տեսքով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Անկեղծորեն ներողություն եմ խնդրում մեր բոլոր միջազգային բարեկամներից, գործընկերներից, առաջին տիկիններից, միջազգային կազմակերպություններից և կառույցներից, որ չեմ կարողանում ներկա գտնվել միջոցառումներին և այցերին, չեմ կարողանում ընդունել ելույթներ ունենալու առաջարկները։ Ինձ համար այդ շփումները շատ կարևոր և մեծ պատիվ են, բայց, բոլորի թույլտվությամբ, որոշ ժամանակ ևս կմնամ ակադեմիական մեկուսացման մեջ»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա