copy image url
Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:51 11-01-2026

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ, նա պարտված է ու մնացել է քստմնելի քայլերի հույսին. Անդրանիկ Թևանյան

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը լեգիտիմ չէ։ Նա պարտված է ու մնացել է քստմնելի քայլերի հույսին։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը:

«Մենք գտնվում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, մասնակցելու ենք իրական պատարագի: Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն և դատապարտում ենք Փաշազադեի հրահանգով գործողներին: Նիկոլ Փաշինյանը պարտված է այս պայքարում, քանի որ չունի հանրային լայն աջակցություն, և նրա քայլերը լեգիտիմ չեն, իրեն մնում է միայն դավաճանների խմբակը համալրելու քստմնելի քայլերը»,- նշում է Թևանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: