copy image url
Ներքին Խոսք 9 ամիս առաջ - 13:30 09-10-2025

Ինձ համար դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը․ Արմավիրի թեմի առաջնորդ

Արմավիրի թեմի առաջնորդ Տ․ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը հանդես է եկել հայտարարությամբ․

«Իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե մշտապես մասնակցել եմ թեմի տարածքում կազմակերպված կարևոր միջոցառումներին և իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր։

Բացառություն չէ նաև Վաղարշապատի տոնին՝ քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամաշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։

Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել