copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 17:00 10-01-2026

10-20.000 դրամ. քաղաքապետարանը ձյունը չմաքրելու համար տուգանել է 280 տնտեսվարողի

«Տնտեսվարողներին մենք հիշեցրել ենք իրենց պարտավորությունների մասին։ Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։ Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց Երևանի քաղաքապետարանի Լրատվության վարչության պետ Oֆելյա Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ տուգանվե՞լ են արդյոք այն տնտեսվարողները, որոնք իրենց օբյեկտների հարակից տարածքներում մայթերը չեն մաքրել ձյան և սառույցի կուտակումներից։

Շարունակելով խոսքը՝ Սիմոնյանը տեղեկացրեց, որ տնտեսվարողների ծանուցման գործընթացը շարունակվում է։

«Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։ Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են տուգանքներ»,-հայտնեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ի հարցին, թե վարչական իրավախատումների վերաբերյալ քանի՞ արձանագրություն է կազմվել և որքանո՞վ են տուգանվել տնտեսվարողները՝ Օֆելյա Սիմոնյանը նշեց, որ այս օրերի ընթացքում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների կողմից ընդհանուր առմամբ կազմվել են շուրջ 280 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ։

Տեղեկացանք, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 10.000-20.000 դրամի չափով՝ անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման պահանջները չկատարելու դեպքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից