Ներքին 7 ամիս առաջ - 15:43 08-01-2026

Իրենց հողն է, պտի գնան, ծառայեն. Գյումրիում մեկնարկեց ձմեռային զինակոչը

Մայրերը հուզմունքով, որդիներն էլ բարձր տրամադրությամբ են հրաժեշտ տալիս ծնողներին և բարեկամներին։ Գյումրեցի նորակոչիկները այսօր համալրեցին Հայրենիքի պաշտպանների շարքերը։

Գյումրիում մեկնարկեց ձմեռային առաջին զինակոչը։

Արցունքներ, ջերմ գրկախառնություններով և մայրական աղոթքներով են իրենց զինվոր դարձած որդիներին ճանապարհում բանակ։ Մաղթանքներն ու ցանկությունները մեկն է` խաղաղ և անփորձանք ծառայություն։

«Իրենց հողն է, պտի գնան, ծառայեն, մենք էլ ենք ժամանակին ծառայել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է նորակոչիկներից մեկի պապը։

Նորակոչիկներն էլ են հուզված, որովհետև իրենց վստահված է Հայրենիքի սահմանների պաշտպանությունը։

Նշենք, որ երեկվանից Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես մեկնարկել է 2026թ ձմեռային զինակոչը։

Նշենք նաև, որ ՀՀ զինված ուժերում ծառայության ժամկետը 24 ամսի փոխարեն կտևի 18 ամիս։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը