copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 12:33 08-01-2026

Տարվա բյուջեն սկսվում է նոր տարվա զանգերից ու շամպшյն բարձրացնելուց. Փաշինյան

Պետական բյուջեն մտադրությունների մասին հայտարարություն է: Մեր իրականության մեջ հաճախ այս նրբությունը չի ընկալվում, որովհետև երբ բյուջետային տարին սկսվում է ու մենք պլանավորում ենք, օրինակ՝ մի քանի տրիլիոն ծախս անել, ապա ոմանց թվում է, որ կառավարությունում կա մի սենյակ, որտեղ այդքան տրիլիոն գումարը դրած է, ու մենք ամեն օր գնում ու հաշվում ենք, կանխիկ կամ անկանխիկ բաշխում ենք։ Ո՛չ, դա այդպես չէ: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունվարի 1-ի տվյալ թվականի բյուջեի հավաքագրումը սկսում է տվյալ տարին սկսելու առաջին վայրկյաններից: Այլ բան, որ մենք նախորդող տարվա լավ բյուջե ենք ունենում ու մնում են մնացորդներ: Ամեն դեպքում, տվյալ տարվա բյուջեն սկսում է նոր տարվա զանգերից, շամպայնի բաժակ բարձրացնելուց: Բյուջեում այդ պահից սկսված՝ ամեն ՀԴՄ, ամեն գործարք գեներացվում է ու հաշվետու շրջանը՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը, տնտեսվարողների միջոցով ներկայացվում է հաշվետվությունը, և բյուջեն հավաքագրվում է»:

Խոսելով բյուջեի մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ այն այս տարի գերակատարել են. «2025 թվականի պետական բյուջեի պլանը, որն ընդունվել է 2024 թվականին, մենք 100.2%-ով կատարել ենք՝ որոշակիորեն նաև գերակատարել ենք: Տարվա ընթացքում մենք մեր ամբիցիաները ու պլանավորումը բարձրացրել ենք, ու բյուջեն այս տրամաբանությամբ գերակատարվել է»:

Անդրադառնալով փաստաթղթին՝ Փաշինյանը նշեց, որ փասթաթուղթը նրա մասին է, թե ուր ենք գտնվում ու դեպի ուր ենք ուզում շարժվել. «Ըստ այդմ, ՀՀ-ն նոր տնտեսական պարադիգմ է որդեգրում: Մենք մեր ռազմավարական փաստաթղթերին պետք է բավարար լրջությամբ վերաբերվենք, դրանք պետք է լինեն համառոտ, որովհետև մարդու ժամանակն ամենաթանկարժեք ռեսուրսն է»,- նշել է նա:

Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը նշեց, 2018 թվականից ի վեր՝ հեղափոխությունից հետո, Հայաստանի տնտեսությունը աճել է 50%-ով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի