copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:14 08-01-2026

2026 թվականի վարժական հավաքների ժամկետները հայտնի են

Կառավարության՝ հունվարի 8-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում է 2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծը:

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգա­վի­ճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է.

1. 2026 թվականի ընթացքում հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպա­յական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ`

1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ.

2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ.

3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ.

4) 2026 թվականի հունիսի 9-ից մինչև օգոստոսի 14-ը ներառյալ.

5) 2026 թվականի օգոստոսի 4-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ.

6) 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ.

7) 2026 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ:

2. Սահմանել, որ.

1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազ­մական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատ­րաստ­­­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հու­թյան ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղա­քացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»,- նշվում է որոշման մեջ:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
22:39 Բաքվի ներկայիս բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական սալի արանքում. իրանագետ
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր