copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 13:09 06-01-2026

Հայաստանը ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների հնգյակում է

Հայաստանը հայտնվել է ռուսական շոկոլադի խոշորագույն ներկրողների առաջին հնգյակում։
Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին։

ՌԻԱ Նովոստիի տվյալներով` Ռուսաստանից ամենաշատ շոկոլադե արտադրանքը գնել է Ղազախստանը (192 մլն դոլարի ապրանք)։ Հաջորդում են Բելառուսն ու Ուզբեկստանը` համապատասխանաբար 123 մլն և 68 մլն դոլարով:

Հնգյակում են նաև Ադրբեջանը, որը 48 մլն դոլարի շոկոլադ է ներկրել, և Հայաստանը` 28,5 մլն դոլարով։

Ամենից շատ դիտված