copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 10:14 04-01-2026

Պայթյուն-հրդեհ՝ Աբովյանում գործող գազալցակայաններից մեկում. հերթափոխի պետը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում՝ Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհ-պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ գազի արտահոսք է տեղի ունեցել ու աշխատակիցը երբ մտել է ներս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծխախոտը կամ միացրած, կամ ներսում վառելով ծխախոտը, ինչից էլ պայթյուն-բռնկում է տեղի ունեցել։ Աշխատակիցը, որը ըստ դեպքի վայրում հավաքվածների հերթափոխի պետ՝ Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Սաղաթել Մ.-ն է, տեղափոխվել է հիվանդանոց։

Ներսում առաստաղների պաստառների մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել են գույքը, կահույքը և այլ իրեր ընդհանուր 3 սենյակներում։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված