copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 21:13 31-12-2025

Նոր տարին թող մեզ բերի միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար. Պապիկյան

2026-ը դիմավորում ենք առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ խաղաղությունը՝ առավել կայուն։

Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձում։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է ևս մեկ տարի, որը կարևոր փուլ է եղել Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման և բազմաշերտ, համապարփակ բարեփոխումների ճանապարհին։

2025 թվականի ընթացքում շարունակել ենք բանակի կերպափոխման ծրագիրը՝ միաժամանակ նախաձեռնելով և կյանքի կոչելով մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն ամրապնդելու զինված ուժերի հիմքերը և բարձրացնելու զինծառայության արդյունավետությունը։ Մասնավորապես, իրականացվել են օրենսդրական նախաձեռնություններ՝ ուղղված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատմանը, պայմանագրային արհեստավարժ զինծառայողների թվի ավելացմանը և ծառայության պայմանների արդիականացմանը։

Այս փոփոխությունները կարևոր դեր են խաղում ժամանակակից, կարգապահ և արդյունավետ բանակի ձևավորման գործում։ Զուգահեռաբար շարունակվել են միջոցառումները՝ պահեստազորի պատրաստվածության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման, ենթակառուցվածքների և համազգեստի փոփոխության ու արդիականացման ուղղությամբ։

Մեծ ուշադրություն է դարձվել նաև սպառազինության դիվերսիֆիկացիային և տեղական ռազմարդյունաբերության զարգացմանը, ինչը նպաստում է բանակի ինքնուրույնության և պաշտպանունակության բարձրացմանը։ Մեծ թափով են ընթացել ինժեներական, ամրաշինական, զորանոցաշինության և նոր ենթակառուցվածքների ուղղությամբ տարվող աշխատանքները:
2026 թվականը դիմավորում ենք ձեռքբերումները զարգացնելու, բարեփոխումները շարունակելու և առկա խնդիրները հետևողականորեն լուծելու վճռականությամբ՝ բանակը դարձնելով առավել պաշտպանունակ, իսկ խաղաղությունը՝ առավել կայուն։

Շնորհավորում եմ բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Նոր տարին մեր ընտանիքներին թող բերի խաղաղություն, առողջություն, համերաշխություն ու բարեկեցություն, իսկ մեզ՝ միասնություն և նոր ուժ՝ մեր հայրենիքի անվտանգ ու խաղաղ ապագան կառուցելու համար»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի