Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 5 ամիս առաջ - 13:15 31-12-2025

Ով շահեց Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելու արդյունքում 

Անակընկալ ընդունվող որոշումները ողջամիտ կասկած են հարուցում, որ իշխանություններն անկախ չեն, արտաքին կամ մութ ուժերի թելադրանքի տակ են։

«Մեր ձևով» շարժման ղեկավար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դեկտեմբերի 30-ի երեկոյան։ Դատարանի որոշմամբ՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց, նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։

Կարապետյանը կալանավորված է 2025 թվականի հունիսի 18-ից: Նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքը երկարաձգվել էր ևս երկու ամսով: Նա սկզբում մեղադրվում էր իշխանությունը զավթելու հրապարակային կոչ համար: Հետո ևս երկու հոդված ավելացավ՝ հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը, ինչպես նաև փողերի լվացումը: Նրա գործը քննում էին մի քանի տասնյակ քննիչներ։ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, խոսելով միլիարդատեր գործարարի մասին, ասել էր՝ պետության համը մնալու է նրա բերանում։ Այսքանից հետո տպավորություն էր, թե նրա գործը երկար քննվելու է, ու գործարարը երկար ժամանակ մնալու է բանտում։ Սակայն նրան ազատ արձակեցին գրավով։

Հանրային խոսույթում շրջանառվում է մի քանի վարկած, թե ինչո՞ւ ազատ արձակվեց հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը։

Ոմանց կարծիքով՝ սա բարի կամքի ժեստ է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այս վարկածը, սակայն, թույլ է, քանի որ բարի կամքի առկայության պարագայում ազատ կարձակվեին բոլոր քաղբանտարկյալները, ներառյալ՝ Բագրատ Սրբազանը։ Այդպիսի որոշում չկա, հետևապես՝ կարելի է ասել, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելը այլ պատճառ ունի։

Ամենաշատ տարածվող վարկածով՝ ենթադրվում է, որ նրա ազատ արձակման հարցում միջամտել է Մոսկվան։ Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպում է ունեցել Պուտինի հետ, մասնակցել ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը, նախաամանորյա հավաքույթին։ Այս անկաշկանդ մթնոլորտում, հավանաբար, Փաշինյանին խնդրել են ազատ արձակել ռուսաստանահայ գործարարին։ Այսինքն՝ Պուտինն է Փաշինյանին դիմել Սամվել Կարապետյանի ազատ արձակման հարցով։ Եվ Փաշինյանն էլ խոստացել է մի քանի օից ազատ արձակել հայտնի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանին ու դեկտեմբերի 30-ին իրագործել է այդ խոստումը։

Այս վարկածը ևս թույլ է, քանի որ բաց է մնում կարևոր մի հարց, թե ինչո՞ւ ռուսները շուտ չէին դիմում։ Օրինակ՝ երբ Հայոց պատմության դասագրքում մի տող հակասում է ռուսական շահերին, ապա Մոսկվայի պահանջով՝ Փաշինյանի իշխանությունն անմիջապես ուղղում է այն։ Ինչո՞ւ այս պարագայում ռուսներն այսքան ուշ դիմեցին։ Կամ եթե Պուտինի ասելով՝ ազատ էին արձակելու, ապա ինչո՞ւ էին կալանավորում։ Անպատասխան այս հարցերը հիմք են տալիս ենթադրելու, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը կառավարվում է Մոսկվայից։ Իսկ սա նշանակում է, որ ՀՀ իշխանություններն իրենց որոշումներում անկախ չեն, Նիկոլ Փաշինյանն էլ մնում է ֆորպոստի վարչապետ, շարունակում ռուսամետ աղետալի կուրսը։ Իսկ եթե Փաշինյանը ռուսամետ կուրս է վարում ու վարելու նաև առաջիկայում, ապա ի՞նչ իմաստ ունի ռուսաստանահայ գործարարին հետանդելը։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է ցրել հանրային այս կասկածները և անկեղծ ասել ժողովրդին, թե ինչո՞ւ և ո՞ւմ խնդրանքով էին հայտնի գործարարին ու բարերարին այսքան ժամանակ պահում կալանքի տակ, և ո՞վ շահեց Սամվել Կարապետյանին այսքան ժամանակ կալանքի տակ պահելու արդյունքում։ Եթե պարզվի, որ շահառուներն արտաքին ուժերն են, այդ պարագայում կարելի է ասել, որ Փաշինյանը հիբրիդային սպառնալիք է, գործում է արտաքին ուժերի թելադրանքով, ազգային շահերի դեմ։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից