copy image url
Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 20:06 30-12-2025

Էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական դաշինք, որի մասնակիցներից մեկը Պակիստանն է. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում անդրադարձել է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի ապագային և Լիբիայում փաստացի ստեղծվող հակաթուրքական դաշինքին, որի անմիջական մասնակիցներից մեկը հենց Պակիստանն է:

Ստորև տեղադրում ենք իրանագետի գրառումը.

Մեր տարածաշրջանում կամ դրան առնչվող գործընթացներում տեղի են ունենում զարգացումներ, որոնք գրեթե աննկատ են մնում մեզանում, սակայն կարևոր են տարածաշրջանային մեծ խճապատկերը հասկանալու առումով։

Մասնավորապես, ընդամենը օրեր առաջ վերջնականացված սպառազինության թանկարժեք պայմանագիրը Պակիստանի և «Լիբիայի Ազգային Բանակի» միջև ուղղակիորեն շոշափում է Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան դաշինքի թվացյալ անամպ ապագան։

Բանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։

Եթե հաշվի առնենք նաև այն, որ ըստ չհաստատված տեղեկատվության՝ այս գործարքի ոչ միայն կնքահայրը, այլ նաև ծածուկ ֆինանսավորողը Սաուդյան Արաբիան է, իսկ դրան աջակցողը նաև Եգիպտոսը, ապա էրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է փաստացի հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը