copy image url
Ներքին 8 ամիս առաջ - 19:38 30-12-2025

«Վարդաշեն» ենթակայանում վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով։

Ստորև տեղադրում ենք Ռոմանոս Պետրոսյանի գրառումը.

Վերջին տարիներին Հայաստանում ինտենսիվորեն աճել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալները, իսկ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։

2022թ. Ամանորին բեռը կազմել է 1.243 ՄՎտ, 2023թ. Ամանորին՝ 1.264 ՄՎտ, 2024թ. Ամանորին՝ 1.286 ՄՎտ։ Իսկ արդեն այս տարի, մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին՝ սպառման պիկ ժամին, ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։

Այսօր՝ ժամը 15:00-ին, էլեկտրական բեռը ՀՀ-ում կազմել է 1.547 ՄՎտ, ինչն անցյալ տարվա Ամանորի համեմատ ավելին է շուրջ 20%-ով, այն դեպքում, երբ բաշխման ցանցն ու ենթակառուցվածները նույնն են՝ բավականին վատթար եւ մեծամասամբ, հնամաշ վիճակում։

Սիրելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից՝ դրանով լրացուցիչ չծանրաբեռնելով թե՛ ձեր բնակարանների սպառման սխեման, և թե՛ խնայելով ձեր ընտանեկան բյուջեն։

Հ.Գ. ՀԷՑ-ի «Վարդաշեն» ենթակայանում օրերս տեղի ունեցած վթարի հիմնական պատճառը, ըստ նախնական վարկածներից մեկի, էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է՝ մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։ Այս պահին Երեւանի «Էրեբունի» վարչական շրջանի մի քանի հասցեներում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի