copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 19:05 30-12-2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 30-ին ընդունել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։

Հանդիպմանը ներկա է եղել նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Նախարարին է ներկայացվել «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ Շիրակի մարզում սպորտային մարզակրթական կենտրոնի ստեղծման ծրագիրը։

Նազիկ Ավդալյանը նշել է, որ իրենց նպատակն է մարզերում հիմնել մարզադպրոցներ և այդպիսով նպաստել երկրում պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը։

Նախատեսվող ծրագրով կառուցվելու է բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոն, որը ներառելու է մարզական մասնաշենքեր, ֆուտբոլի դաշտ, լողավազան, կրթական և սոցիալական նշանակության տարածքներ, վերականգնողական և առողջապահական ենթակառուցվածքներ, միջոցառումների համար նախատեսված տարածքներ։

Ընդգծելով ծրագրի իրականացման կարևորությունը՝ նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են մարզերի համաչափ տնտեսական զարգացմանը, համայնքների ներդրումային գրավչության բարձրացմանն ու երկարաժամկետ տնտեսական կայունության ապահովմանը։

Ամենից շատ դիտված