copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 21:31 29-12-2025

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտություն է կրել 12-ամյա շախմատիստից

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) Դոհայում անցկացվող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում սենսացիոն պարտություն է կրել:

Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան։

Արոնյանը պարտվել է 12-ամյա արգենտինացի շախմատիստ, միջազգային վարպետ Ֆաուստինո Օրոյին, որին անվանում են փոքրիկ վունդերկինդ։

Խաղն ավարտվել է 68-րդ քայլին, որից հետո փորձառու գրոսմայստերը ստիպված է եղել ընդունել պարտությունը և սեղմել 12-ամյա մրցակցի ձեռքը։

Ձեզ գուցե հետաքրքրի