Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 11:35 29-12-2025

Ցինիզմն այսպիսին պետք է լինի. Լևոն Զուրաբյանը՝ ՔՊ-ի տոնական խնջույքի մասին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է ՔՊ-ականների տոնական խնջույքի մասին տարծավող տեսանյութին, որտեղ իշխանության ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանն ինքամոռաց պարում են։

«Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերը, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:

Ցինիզմը հենց այսպիսինը պետք է լինի` ԱՆՍԱՀՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ: Իսկապես` աննախադեպ»,- գրել է Լևոն Զուրաբյանը։

Ամենից շատ դիտված