Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 8 ամիս առաջ - 08:53 27-12-2025

Սրբազանին անակնկալներ են սպասվում․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ վիրահատել են։ Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիշեցնենք, որ նրան մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստում էին վիրահատության:

Ավելի վաղ հնարավոր չի եղել վիրահատությունն անել, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտել է նման միջամտությանը, սկզբում շաքարն են կարգավորել։ Իսկ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան:

Մեր տեղեկություններով, Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցեն ուղիղ եթերում։ Մի խումբ մարդիկ էլ պատրաստվում են ԲԿ-ի մոտ գնալ եւ գոնե դրսից շնորհավորել սրբազանի ծննդյան օրը: Անշուշտ, նրան կայցելեն նաեւ պատգամավորներ, փաստաբաններ, հարազատներ: Լուրեր կան, որ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը եւս այցելի սրբազանին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը