Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ «КАМАЗ»-ը կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։20-ի սահմաններում Երևան–Երասխ–Մեղրի Մ2 ավտոճանապարհի Սպանդարյան բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «КАМАЗ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։