ՀԱԿ-ն առանձին կմասնակցի ընտրություններին, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է
Հայ ազգային կոնգրեսը առանձին է մասնակցելու 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը։
Նա նշեց նաև, որ ՀԱԿ նախընտրական ցուևցակը գլխավորի Լևոն Զուրաբյանը և նա կլինի ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։