«Աշխարհում մարդու իրավունքների, ժողովրդավարության և գաղափարների պաշտպանության առաքելությունը ստանձնած կառույցներից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, գտնվում է այստեղ, սեղմում է մի մարդու ձեռք և գովեստի խոսքեր շռայլում նրան, ով Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն, այստեղ գալուց առաջ Դուք գտնվում էիք Բաքվում և սեղմել եք մի մարդու ձեռք, որը թաթախված է արյան մեջ, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ տնավեր են դարձել ու այլևս չեն ապրում իրենց հազարամյա բնօրրանում։
Այսօր Դուք Ձեր այցով ու Ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում, խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի և կարծիքի համար»,- հայտարարեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի ժամանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։