Ներքին 8 ամիս առաջ - 21:40 25-12-2025

Շիրակի Ջրաձոր գյուղի տարհանման հարցն օդից կախված է մնում

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը Գյումրիից 18 կմ է հեռու։ Այս գյուղում խնդիրները շատ են, դրան ավելացել է նաև արտագաղթը։

Գյուղը լքողներն են շատացել, պատճառը այն է, որ Ջրաձորում տարրական պայմաններ չկան։

Հիշեցնենք, որ 2022 թ. կառավարության նիստերից մեկում հայտարարել էր, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի։

«Մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ նոր գյուղ ենք կառուցելու, եւ շատ կարևոր է, որ այս նախագիծը հաջող ընթանա եւ մենք այնտեղ կարողանանք 21-րդ դարի գյուղի մոդել ներդնել եւ քաղաքաշինական նոր կուլտուրա բերենք, որը կհամապատասխանի մեր այսօրվա ակնկալիքներին եւ պահանջներին»,- ասաց Փաշինյանը։

Իրականության մեջ ոչ թե նոր գյուղ է կառուցվելու, այլ Ջրաձոր գյուղի բնակիչները տեղափոխվելու էին հարակից այլ բնակավայր և այնտեղ նոր տներ էին կառուցվելու։

2023 թ. մայսիսին, երբ Կապսի ջրամբարի հիմնարկեքը եղավ գյուղացիները հույս ունեին, որ վերջապես նոր տուն կտեղափոխվեն։ Համենայնդեպս Փաշինյանի խոստումը դա էր ջրաձորցիներին, որ Կապսի ջրամբարի շինարարությունից հետո(2026 թ. ապրիլ) նախատեսվում էր հարակից 74 ընտանիք ունեցող գյուղը տեղափոխել։

Ջրաձորցիները երեկվանից անորոշության մեջ են։ Լսել են, որ դադարեցվել է Կապսի ջրամբարի շինարարությունը։

Ամասիայի շրջանի Ջրաձոր գյուղը տարեցտարի դատարկվում է, գյուղի տարհանման հարցն օդից կախված է մնում։

Մանրամասները` տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին