copy image url
Սպորտ 6 ամիս առաջ - 23:01 24-12-2025

Շախմատիստ Արթուր Դավթյանը գրոսմայստերի կոչում կստանա

Հայ շախմատիստ Արթուր Դավթյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները:

Արթուր Դավթյանը դարձել է Սերբիայում անցկացված «GM PUTNIK 95» շրջանային մրցաշարի միանձնյա հաղթող և լրացրել է իր վերջին՝ երրորդ գրոսմայստերի նորման:

Նշենք, որ Արթուրի վարկանիշը արդեն գերազանցել է անհրաժեշտ 2500-ի շեմը, ինչի շնորհիվ նա կստանա գրոսմայստերի կոչումը: