copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 14:51 24-12-2025

Զելենսկին նշել է՝ որ դեպքում խաղաղության ծրագիրը կդրվի հանրաքվեի

Եթե ​​տարածքային հարցը չհաջողվի լուծել բանակցությունների միջոցով, ապա խաղաղության ծրագիրը կարող է դրվել հանրաքվեի։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արված հայտարարություններին, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Զելենսկու խոսքով՝ տարածքային հարցը խաղաղության ծրագրի ամենաբարդ կետն է։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում շփման գիծը սահմանվում է համաձայնագրի կնքման օրվա դրությամբ զորքերի տեղակայմամբ։ Այսինքն՝ «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»։ Իսկ Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի։

Սակայն Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ի փոխզիջումային տարբերակը ազատ տնտեսական գոտին է։

Զելենսկին նշել է, որ եթե չհաջողվի համաձայնեցնել «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքը, կա երկու տարբերակ՝ շարունակել պատերազմը կամ որոշումներ կայացնել բոլոր պոտենցիալ տնտեսական գոտիների վերաբերյալ։

Այն դեպքում, եթե, այնուամենայնիվ քննարկվի Դոնբասի պոտենցիալ ազատ տնտեսական գոտին, դա պետք է որոշվի հանրաքվեով։ Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է հանրաքվե, և որ նա նրանց բացատրել է, որ ամբողջ փաստաթուղթը պետք է դրվի հանրաքվեի, այլ ոչ թե առանձին հարցեր:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
14:49 Վայքում 76-ամյա վարորդը Honda-ով բախվել է ապառաժ քարերին և կողաշրջված հայտնվել ձորում
13:30 Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրգործ է հարուցվել. լավ կլինի՝ ինչ-որ մեկը հայտնվի բանտում
14:55 Խաչատրյան Գագիկը, երբ ազատության մեջ լինի, ոչ միայն կքայլի, այլ նաև կվազի, որ տեսնի՝ թոշակը նստե՞լ է, թե ոչ․ Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի